Պարոն վարչապետ, մինչ Դուք զբաղված եք երկիրը համաճարակից դուրս բերելու հարցերով, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Հարգելի՛ պարոն վարչապետ, մինչ Դուք զբաղված եք երկիրը համաճարակից դուրս բերելու և այլ ճգնաժամային հարցերով, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում։

Կարծում եմ, որ ուժայինների ղեկավարների փոփոխությունից հետո, ժողովրդի կողմից ամենասպասվածը գլխավոր դատախազի փոփոխությունն է, ուստի ԱԺ կողմից այս հարցի լուծումը պետք է դառնա օրակարգային։

Որպեսզի տարընթերցումներ չլինեն՝ առաջարկում եմ ինձ և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին։ Եվ ՊՎԾ-ում որոշակիություն կմտնի, և դատախազությունն առողջանալու հնարավորություն կունենա»: