Եթե մի օր, մեկիս մի պատի տակ մի բան պատահի՝ իմացեք․ ահա, թե ինչ է պատմել «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրողը(տեսանյութ)

«Ազատություն ռադիոկայան» -ի լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նախկին ոստիկանապետը շարունակում է սպառնալ։ Ու, եթե մի օր, մեկիս մի պատի տակ մի բան պատահի՝ իմացեք, թե պատվիրատուն ովա: Անպատժելիության զգացումը սա ա !!!

«Ոնց որ ասել եմ՝ մի օր, մի պատի տակ ձեզ կսատկացնեն տղաներ…մնացեք օրենքի դաշտում։ …այդ ձեռնաշղթաները ես շատ շուտով կհագցնեմ նման երևույթների ձեռքերին, բայց ոչ նրա համար, որ ձերբակալեմ, այ նրա համար, որ մի քիչ շղթայված իրենց զգան…»,- ասում է Վլադիմիր Գասպարյանը։

Պարոն Arman Tatoyan անհանգստանալու ոչինչ չե՞ք տեսնում։ Նաև այս հայտարարության նախորդող օրերին են զարգացումներ տեղի ունեցել։

P.S. Սա էլ հեղափոխությունից հետո արված ռեպորտաժը։ Ապամոնտաժման ժամանակը մոտեցել է պարզապես ու գործընկերս թեմային նորից էր անդրադարձել, բայց դրոնը կրքեր է բորբոքել: