Սպասված լուր․ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը դիմակների մասով կարևոր որոշում է կայացրել

ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը դիմակների մասով կարևոր որոշում է կայացրել
Նախ ցանկանում ենք հիշեցնել, որ Այս տարվա սկզբին արդեն իսկ բոլոր պետություններում շատ արագ տարածվեց նոր համաճարակային հիվանդությունը, որը հանդիսացավ պետություններում արտակարգ դրություն հայտարարելու պատճառը։

ՀՀ-ում ևս արտակարգ դրություն հայտարարվեց և ոչ միայն՝ բժշկական դիմակի կրելը եղավ պարտադիր։ Մինչ օրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կրում են դիմակ, իսկ ովքեր չեն կրում՝ տուգանվում են։ Այսօր Հայաստահի Հանրապետության Աժ-ի արտահերթ նիստում

պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր որոշման մասին և շեշտեց, որ այն շուտով կհրապարակվի։ Նա Մասնավորապես ասել է. «Հանվելու է անձնական ավտոմեքենայի մեջ դիմակ կրելու պահանջը, Բայց պահպանվելու է հանրային տրանսպորտի և տաքսիների մեջ դիմակ կրելու կանոնները»,- ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

Ըստ Տիգյան Ավինյանի՝ վերանայվելու են բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնները: Օրինակ՝ բնության գրկում, անտառներում ու նմանատիպ այլ վայրերում: