Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր մոտավորապես 2 տարի ժամկետով. Մարությանը՝ Արթուր Մեսչյանի՝ աշխատանքից ազատման մասին

Երբ պարոն Մեսչյանն ի սկզբանե գալիս էր, իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով:

Այդ երկու տարին մոտենում է ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակում:

ԱյՍ մասին այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետագա պաշտոնավարմանը վերաբերող հարցին:

Նա չժխտեց, որ Մեսչյանն աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ճարտարապետի նշած երկու տարին ավարտվում է։ «Բնական է, որ երբ մարդը հեռանա, պետք է իր սեփական դիմումի համաձայն հեռանա:

Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է, հետագայում, երբ գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի: Այստեղ գաղտնիք չկա»,- հավելեց քաղաքապետը: