Պարո՛ն վարչապետ, դուք ապացուցեցիք, որ կարելի է բանակը չթալանելու դեպքում քիչ զոհերով հասնել ահռելի հաղթանակի

Պարոն վարչապետ, դուք ապացուցեցիք, որ կարելի է բանակը չթալանելու դեպքում քիչ զոհերով հասնել ահռելի հաղթանակի, դուք ապացուցեցիք,որ կարելի է այնպիսի բանակ ունենալ,որ զինվորը ոչ թէ օրերը հաշվի տուն գնալու, այլ անգամ թեժ մարտերի ժամանակ հրաժարվի զորացրվելուց,

դուք ապացուցեցիք, որ վարչապետը կարող է լինել սիրված ու վստահելի, դուք ապացուցեցիք,որ կարելի է բյուջեի հաշվին գնել զենքեր ու արտադրել զենքեր ու հարվածել թշնամու միլիոնանոց ու անհնար թվացող զենքիերին, դուք ապացուցեցիք, որ կարող է բանակը չթալանելու դեպքում զինորին տալ արժանապատիվ սնունդ ու որակյալ հագուստ,

դուք ապացուցեցիք,որ կարելի է ունենալ տուրզմի համար գրավիչ ու վարորդին հագելու համար լավ ճանապարներ, դուք ապացուցեցիք, որ երկիրը չթալանելով ասֆալտել կարելի է անգամ այնպիսի ճանապարհներ, որոնք սովետական ժամանակներից չեն տեսել ասֆալտի երես,

դուք շատ բան ապացուցեցիք,բայց այդ ամենի մեջ մի բան էլ ապացուցեցիք,որ երկիրը սիրելու ու նրան նվիրվելով ամեն բան հնարավոր է, որ ընդհամենը պետք է սիրել երկիրդ ինչպես քո օջախ ու ժողովրդին ինչպես քո ընտանիք:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջումգրել է Վարսիկ Ճաղարյանը: